"Ներբեռնում..."

Տաթևի վանական համալիրի բնակելի խցերը

Բնակելի խցերը գտնվում են Տաթևի վանական համալիրի հյուսիս-արևելյան պարսպապատին կից և տարածվում նրա ամբողջ երկարությամբ: Ըստ պատմական աղբյուրների դրանք կառուցվել են Զաքարիա Եպիսկոպոսի օրոք`7-րդ դարի 2-րդ կեսին, որպես վանքի միաբանների և ուխտավորների կացարաններ: Մոտ 100 տարի անց 18-րդ դարի 2-րդ կեսին, բնակելի խցերը պարսպապատի հետ միասին վերանորոգում է Աբրահամ Եպիսկոպոսը:

Բնակելի խցերը թեք լանջի վրա իրականացված պարսպապատին կցած 76մ երկարությամբ և 5,65մ լայնությամբ կառույց է: 1931թ երկրաշարժից կառույցը խիստ վնասվել և փլուզվել է: 1980-ական թվականներին մաքրվել պեղվել է, սակայն դրանից հետո ամրակայման որևէ միջոցառում չի ձեռնարկվել: 2015թ-ին կրկին կատարվել են տարածքի փլատակներից մաքրման աշխատանքները, կառույցը չափագրվել է, կազմվել է տեխնիկական վիճակի եզրակացություն և 2016թ մշակվել է վերականգնման նախագիծը:

Վերականգնման նախագծով նախատեսվում է`

  • Պարսպապատի թուլացած քարերի քանդում վերաշարում
  • Հաշվի առնելով, որ բնակելի խցերի երկայնական և լայնական պատերը չափազանց շերտավորված, քայքայված և անկայուն վիճակում են, նպատակահարմար գտնվեց դրանց դեմոնտաժ անել և հուսալի հիմքերի վրա նորից շարել: Պատերի վերնամասերը և թաղերը կիրականացվեն նոր քարերով` պահպանելով ավանդական շարվածքը
  • Կառույցի պարագծով բազալտե սալվածքի իրականացում` պատերի հիմքերը խոնավությունից զերծ պահելու նպատակով
  • Վերականգնած բնակելի խցերի էլեկտրասնուցում, ջեռուցում և ջրամատակարարում, ինչը հնարավորություն կտա սեփականատիրոջ որոշմամբ այն օգտագործել ըստ նշանակության։
դիտել...