Մեր մասին
Պահպանելով կառուցել և կառուցելով պահպանել
“ԽՈՐԱՆ” Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերությունը ստեղծվել է 1989թ-ին: Ի սկզբանե հիմնադիր ճարտարապետները աշխատել են լայն ստեղծագործական ընդգրկումով` մշակելով հուշարձանների վերականգնման, բնակելի, հասարակական շենքերի և քաղաքաշինական նախագծեր:
Զանազան բնական, գյուղական և քաղաքային միջավայրում, տարբեր բնույթի և ծավալի նախագծեր մշակելիս ԽՈՐԱՆԻ ստեղծագործական խմբի հիմնական սկզբունքն անփոփոխ է` պահպանելով կառուցել և կառուցելով պահպանել:
Անկայուն տնտեսական, սոցիալական պայմաններում և գեղագիտական նախընտրությունների աննախադեպ արագ փոփոխման իրավիճակում բնական և պատմաճարտարապետական մնայուն արժեքների պահպանման, գրագետ զարգացման ու օգտագործման անհրաժեշտությունը հեղինակների ստեղծագործական մտահղացման հիմքն է` անկախ նախագծվող օբյեկտի ծավալից, ճարտարապետական փոքր ձևերից մինչև քաղաքաշինական բարդ հանգույցներ և նշանավոր պատմական համալիրների վերանորոգում:



