"Ներբեռնում..."

Ա.Գրիգորյանի կողմից ղեկավարված պատմամշակութային հիմնավորման նախագծերը և հեղինակները

Երիտասարդ ճարտարապետների խումբը ստեղծվել է 1979թ : Այն ղեկավարել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի դասախոս, այդ ժամանակ Հանրապետությունում նորաստեղծ` պատմական բնակավայրերի վերակառուցման և մշակութային ժառանգության պահպանման բնագավառի մասնագետ Արտյոմ Գրիգորյանը : Խմբի հիմնական կազմում աշխատել են Արմեն Գյուլամիրյանը, Հովհաննես Սանամյանը և Կարեն Գրիգորյանը:

Խմբի կողմից ստեղծվել են Հայաստանի հնագույն բնակավայրերի պատմամշակութային հիմնավորման 8 խոշոր նախագծեր, որոնք մշակվել են Հայկական ՍՍՀ նախարարների խորհրդին առընթեր պատմության և մշակույթի հուշարձանների պահպանման և օգտագործման վարչությունում` Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետության ամբիոնի հետ համատեղ:

Այդ նախագծերից « Էջմիածին քաղաքի պատմամշակութային հիմնավորման նախագիծը » ընտրվել է 1975-1980թթ հանրապետության լավագույն ճարտարապետական ստեղծագործություններից մեկը, իսկ « Հառիճ գյուղի պատմամշակութային հիմնավորման նախագիծը » ճանաչվել է 1982թ ԽՍՀՄ լավագույն նախագծերից մեկը:

  • Պատվիրատու: ՀՍՍՀ Մինիստրների Խորհուրդ
  • Տարեթիվ: 1987
  • Բաժին: Քաղաքաշինություն
  • Գտնվելու վայրը: Հայաստան
դիտել...