"Ներբեռնում..."

Գորիս քաղաքի պատմամշակութային հիմնավորում, «Գորիս» պատմամշակութային արգելոցի նախագիծ, 1982

Գորիս քաղաքի պատմամշակութային հիմնավորման նախագիծը մշակվել է Արտյոմ Գրիգորյանի ղեկավարած հիղինակային խմբի կողմից: Նախագծի նպատակն է բազմակողմանի ուսումնասիրությունների միջոցով բացահայտել քաղաքի պատմամշակութային պոտենցիալը, ապահովել նյութական հուշարձանների ու մշակութային ավանդույթների պահպանությունը, և առաջարկել քաղաքի բնականոն զարգացման ուղիները: Հենվելով Գորիսի քաղաքաշինական զարգացման ընթացքի վերլուծության վրա նախագծում հստակեցվել են քաղաքի պատմական սահմանները, որոշվել պեղման տարածքները, հուշարձանների և հուշարձանախմբերի պահպանման և կառուցապատման կարգավորման գոտիների սահմանները: Հիմնավորվել է քաղաքի պատմամշակութային ժառանգության ժամանակակից օգտագործման հնարավորություններն ու ձևերը: Նախագծում առաջարկ է արված ստեղծել պատմամշակութային արգելոց, որը կդառնա Զանգեզուրի ռեգիոնի պատմաազգագրական կենտրոն:

  • Պատվիրատու: -------------
  • Տարեթիվ: 1982
  • Բաժին: Քաղաքաշինություն
  • Գտնվելու վայրը: Գորիս, Հայաստան
դիտել...