"Ներբեռնում..."

Երկհարկանի բնակելի մենատների նախագիծ Սաղմոսավանում

ՀՀ Արագածոտնի մարզի, Աշտարակ համայնքի Սաղմոսավան գյուղի 4-րդ փողոցի թիվ 6 հասցեում նախագծով նախատեսվում է իրականացնել երկհարկանի 3 (երեք)՝ իրար կից բնակելի տներ, օժանդակ շինություններ, փոքր լողավազան և պարսպապատ:

Էսքիզային նախագիծը կազմելիս հիմք են ծառայել գույքի սեփականատերերի կողմից ներկայացված առաջարկները՝ մասնավորապես 1561քմ. մակերեսով հողատարածքի վրա նախատեսել երկհարկանի բնակելի տներ որոնք ցանկության դեպքում կարող են նաև շահագործվել որպես առանձին գույքային միավորներ: Այդ իսկ պատճառով հաշվի առնելով հողատարածքի երկրաչափական ձևը, ինչպես նաև արտահայտված ռելիեֆը, նպատակահարմար է գտնվել բնակելի տները նախագծել կցաշար եղանակով: Դրանց սպասարկման համար նախատեսվում է իրականացնել ընդհանուր օգտագործման ճանապարհ, որը ձգվում կցաշար եռամաս շինության ետնամասի (հյուսիսային ճակատի) ողջ երկայնքով:

Նախագծով ներկայացված բնակելի տների հատակագծային կառուցվածքը, ծավալատարածական հորինվածքը, ճարտարապետական մանրամասները, ինչպես նաև օգտագործված նյութերն առաջարկվել են՝ հաշվի առնելով տեղանքի առանձնահատկությունները և արժեքավոր բնական միջավայրին ներդաշնակ ներգծվելու անհրաժեշտությունը՝ ՀՀՇ գործող նորմերին համապատասխան:

  • Հողատարածքի ընդհանուր մակերեսը՝ - 1561քմ.
  • Շինությամբ զբաղեցված ընդհանուր մակերեսը՝ - 682քմ.
  • Բարեկարգված կանաչապատ տարածքների ընհանուր մակերեսը՝ - 920քմ.
  • 1-ին բնակելի տան զբաղեցրած հողատարածքի մակերեսը՝ - 212քմ.
  • 2-րդ բնակելի տան զբաղեցրած հողատարածքի մակերեսը՝ - 181քմ.
  • 3-րդ բնակելի տան զբաղեցրած հողատարածքի մակերեսը՝ - 181քմ.
  • Պահակատան զբաղեցրած հողատարածքի մակերեսը՝ - 28,5քմ.
  • Բացօդյա տաղավարի և լողավազանի մակերեսը՝ - 79,5քմ.
  • Պատվիրատու: Վարդան Վարդանյան
  • Տարեթիվ: 2023
  • Բաժին: Բնակելի
  • Վայրը: Սաղմոսավան, Հայաստան
դիտել...

Նմանատիպ նախագծեր