Հովհաննես Ադամյանի հուշաքար
20-րդ դարի սկզբի աշխարհահռչակ գիտնական, գունավոր հեռուստատեսության գյուտարար Հովհաննես Ադամյանի աճյունը 1970թ Սանկտ Պետերբուրգի հայկական գերեզմանոցից փոխադրվում է Երևանի քաղաքային պանթեոն:
1978թ գյուտարարի աճյունի փոխադրման և գերեզմանի պատրաստման ակտիվ աջակից Հակոբ Հակոբյանը ճարտարապետ Արտյոմ Գրիգորյանին ցույց տվեց այդ ժամանակների համար սովորական, հաճախ կիրառվող շարքային գերեզմանի գծագիր որ նախատեսված էր Հավհաննես Ադամյանի շիրիմի իրականացման համար : Ակնհայտ էր, որ այդպիսի մոտեցումն ընդունելի չէր կարող համարվել: Արտյոմ Գրիգորյանն աշխատեց հուշաքարի հորինվածքի մեջ արտահայտել գյուտարարի բացառիկ հայտնագործության առանձնահատկությունն ու համամարդկային կարևորությունը:
Հովհաննես Ադամյանի հուշաքարն ընգրկված է Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակում:
