"Ներբեռնում..."

Մենատան նախագիծ Ծաղկաձորում

Ծաղկաձորի Չարենցի փողոցի մենատունը պատմական կառույցի ճարտարապետական ուրույն կերպարի պահպանման և բնակիչների աճող կենսական պահանջներին համապատասխան խնդիրների համատեղ լուծման արդյունք է:

Բնակելի համալիրում հուշարձանը վերականգնվել է իր նախնական տեսքով: Նրան հարակից նորաստեղծ մասերի ծավալային լուծումները, ինչպես նաև շինանյութերի և գույների ընտրությունը կատարվել է պատմական և բնական միջավայրերի մեջ հնարավորինս ներդաշնակ ընդգրկվելու մտայնությամբ:

Փողոցի կառուցապատման իրավիճակից ելնելով ստեղծվել է բակային հորինվածք, որտեղ բնօրինակ պատմական ու նոր ճարտարապետական լուծումներով հատվածները լրացնում են միմյանց` ընդգծելով հուշարձանի կարևորությունը:

  • Պատվիրատու: Մասնավոր
  • Տարեթիվ: 2006
  • Բաժին: Բնակելի
  • Վայրը: Ծաղկաձոր, Հայաստան
դիտել...

Նմանատիպ նախագծեր