"Ներբեռնում..."

Էջմիածին քաղաքի պատմամշակութային հիմնավորման նախագիծ, 1980թ

Պատմական քաղաքների հոգևոր և նյութական մշակույթի ժառանգության բացահայտման, պահպանման և նորովի օգտագործման բնույթի ծրագրային քաղաքաշինական նախագիծ Հայաստանում առաջինը կազմվել է Էջմիածին քաղաքի համար: Այս նախագիծը 1981թ հանրապետական ստուգատեսում արժանացել է 1975-1980թթ 10 լավագույն նախագծերից մեկի մրցանակի:

Նախագծում առաջադրված են լուծումներ, որոնք` ապահովելով Էջմիածնի պատմամշակութային բազմաբնույթ արժեքավոր ժառանգության ֆիզիկական ու գեղարվեստական արժանահատկությունների պահպանությունը, միաժամանակ հնարավորություն են տալիս նրա նպատակահարմար զարգացման համար, որպես տարածաշրջանի մշակութային և զբոսաշրջային կարևորագույն կենտրոն:

  • Պատվիրատու: -------------
  • Տարեթիվ: 1980
  • Բաժին: Քաղաքաշինություն
  • Գտնվելու վայրը: Էջմիածին, Հայաստան
դիտել...

Նմանատիպ նախագծեր