"Ներբեռնում..."

“Գնիշիկաձորի մշակութային լանդշաֆտը” ՅՈՒՆԵՍԿՈ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում գրանցելու հայտ-առաջարկ

“Գնիշիկաձորի մշակութային լանդշաֆտը” ՅՈՒՆԵՍԿՈ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում գրանցելու հայտ-առաջարկը մշակվել է Արտյոմ Գրիգորյանի ղեկավարած հեղինակային խմբի կողմից: Գնիշիկաձորի մշակութային լանդշաֆտի մեջ առաջարկվում է ներառել Նորավանքի վանական համալիրը և Ամաղու գյուղը, Արենի, Գնիշիկ, Արփի գյուղերը և Էրթիչ բնակավայրը:

Առաջարկում ներառված են Գնիշիկաձորի բնակավայրերի պատմական զարգացման ընթացքի, պատմաճարտարապետական հուշարձանների, արժեքավոր բնական լանդշաֆտի, տնտեսական պոտենցիալի և զարգացման , ինչպես նաև կառավարման առանձնահատկությունների խորացված վերլուծությունը, որը հիմք է հանդիսանում տարածքը ներկայացնել ՅՈՒՆԵՍԿՕ –ի համաշխարհային ցանկում ներառելու նոմինացիայի ` “Մշակութային լանդշաֆտ” կատեգորիայով, համապատասխան ցուցակի մի շարք չափանիշների, որոնց թվում են`

(I) արտացոլում է որոշակի ժամանակահատվածում կամ մշակութային որոշակի տարածքում գոյություն ունեցող մարդկային արժեքների և ճարտարապետության կամ տեխնիկայի, մոնումենտալ արվեստի, քաղաքաշինության կամ լանդշաֆտային պլանավորման զարգացման միջև փոխհարաբերությունների կարևորությունը.

(II) ներկայացնում է մարդկանց ավանդական բնակեցման, հողօգտագործման կամ ծովի օգտագործման ակնառու օրինակ, որը բնորոշ է որոշակի մշակույթի (կամ մշակույթների), մարդու և բնական միջավայրի փոխազդեցության, հատկապես, եթե կա ոչնչացման վտանգ՝ անդառնալի փոփոխություններ ազդեցության հետևանքով:

  • Պատվիրատու: -------------
  • Տարեթիվ: 2004
  • Բաժին: Քաղաքաշինություն
  • Գտնվելու վայրը: “Գնիշիկաձոր, Հայաստան
դիտել...