Սևանա լճի ափին «Կապույտ ալիք» հանգստյան տուն
«Կապույտ ալիք» հանգստյան տունը կառուցվել է Սևանա լճի և Հրազդան գետի միախառնման մասում: Կառույցն ուղղված է դեպի արևելք` դեպի Սևանա լճի հայելին: Այն տեղադրվել է տեղանքի մոտ 4,5մ տարբերություններ ունեցող նիշերի վրա, ինչը հնարավորություն է տվել կառույցին մոտենալիս այն ընկալել որպես հորիզոնական լանդշաֆտին ձուլված 1,5 հարկանի համալիր, իսկ ներսից ընկալել որպես աստիճանաբար իջնող, դեպի Սևանա լճի համայնապատկերը բացվող, երեք մակարդակների վրա գտնվող հարթակների ամբողջություն: Հանգստյան տան տարածական հորինվածքում ընդգծվում են 4 տարբեր նիշերի վրա տեղադրված եռահարկ բլոկները և ծածկված լողավազանի ծավալը, որոնք միմյանց հետ փոխկապվում են նախասրահի, միջանցքի և սրճարանի սրահի միջոցով: Առաջին հարկում նախատեսված է նաև ոչ մեծ գիտաժողովների դահլիճ, նույն մակարդակով հանգստացողները կարող են անցնել դեպի բաց լողավազան:
Հանգստյան տան ընդհանուր հորինվածքը ներշնչված է ափին զարնող սպիտակ փրփուրե կատարներով կապույտ ալիքների պատկերներով: Կառույցը իրականացված է սպիտակ բետոնից, որի վրա ընգծվում են կապույտ ապակիներն ու տանիքները:
Հանգստյան տունն ունի բարձրակարգ սպասարկում է գործում է շուրջտարյա:


