Հառիճ գյուղի պատմամշակութային հիմնավորման նախագիծ
Հառիճ գյուղը Հայաստանի հնագույն և ինքնատիպ բնակավայրերից մեկն է: Գյուղին հարավային կողմից հարող բնական հրվանդանը դեռևս մ.թ.ա. 3-րդ -2-րդ հազարամյակներին բնակեցված է եղել : Բնության այս գեղատեսիլ վայրում 7-րդ դարից հիմնադրվել է Հառիճի վանական համալիրը /VII-XIIIդդ/, որով և մեծապես պայմանավորվել է գյուղի ուրույն ճարտարապետական կերպարը և պատմական դերն ու նշանակությունը : Գյուղն ունի պատմամշակութային մեծ ներուժ և ազգային ավանդույթներ :Հատկանշական է, որ գյուղը զերծ է մնացել 20-րդ դարի 60-70 ական թվականներին երկրում համատարած ընթացող ցածրորակ ինդուստրիալ շինարարությունից, ինչի շնորհիվ պատմական միջավայրը և առանձին կառույցները մեզ են հասել ֆիզիկապես մաշված, սակայն կերպարային առումով չաղճատված վիճակում:
Հառիճ գյուղի պատմամշակութային հիմնավորման նախագծի շրջանակներում կազմվել է բնակավայրի պատմահենակետային հատակագիծը, բնութագրվել և գնահատվել են պատմամշակութային ժառանգության առանձին կառույցներ, առաջարկվել է դրանց պահպանման և ժամանակակից կարիքների համար օգտագործման լուծումներ: Սահմանվել են գյուղի պատմական տարածքը, պեղման , հուշարձանների և հուշարձանախմբերի գոտիները, ինչպես նաև արժեքավոր լանդշաֆտի պահպանման գոտիները: Նախատեսվել է մշակութային կենտրոնը լրացնել և հագեցնել պատմական միջավայրին ներդաշնակ` ժամանակակից կառույցներով և զբոսաշրջության զարգացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներով:
Նախագիծը 1983թ կայացած հանրապետական ստուգատեսին ճանաչվել է 1982 ԽՍՀՄ –ում մշակված 10 լավագույն նախագծերից մեկը:

