«Էջմիածնի Մայր Տաճարը, եկեղեցիները և Զվարթնոց հնագիտական վայրը» ՅՈՒՆԵՍԿՈ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում գրանցելու հայտ-առաջարկ
«Էջմիածնի Մայր Տաճարը, եկեղեցիները և Զվարթնոց հնագիտական վայրը» ՅՈՒՆԵՍԿՈ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում գրանցելու հայտ-առաջարկը մշակվել է Արտյոմ Գրիգորյանի կողմից: Տարածքի երեք առանձին մասեր են առաջարկված ՅՈՒՆԵՍԿՈ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկվելու համար`
1. Առաջին մաս` Սուրբ Էջմիածին Մայր Տաճարը, Սուրբ Գայանե եկեղեցին և շրջակա պահպանական գոտին: Զբաղեցնում է 32,2 հա:
2. Երկրորդ մաս` Սուրբ Հռիպսիմե եկեղեցին, Սուրբ Շողակաթ եկեղեցին և շրջակա պահպանական գոտին: Զբաղեցնում է 25,3 հա:
3. Երրորդ մաս` Զվարթնոց հնագիտական վայրը Տաճարի և թագավորական Պալատի մնացորդներով և շրջակա պահպանական գոտին: Զբաղեցնում է 18,8 հա:
Առաջարկում ներառված են Էջմիածին քաղաքի, նրա հուշարձանների և հուշարձանախմբերի վերաբերյալ մանրամասն պատմաճարտարապետական վերլուծություն, բացահայտված են տնտեսական զարգացման պոտենցիալը, ենթակառուցվածքի և լանդշաֆտի առանձնահատկությունները, ներկայացված տարածքի արժեքավոր մշակութային ժառանգության դերը որպես խթան տնտեսական և զբոսաշրջության զարգացման համար, հիմնավորված է դրանց բացառիկ նշանակությունը ոչ միայն Հայաստանի և տարածաշրջանի, այլ համաշխարհային մասշտաբով:





