Անձնակազմ
Գրիգորյան Արտաշես
ճարտարապետ
Աշխատանքային փորձ և կրթություն
- 2020 առ այսօր` Հայաստանի Ճարտարապետության և Շինարարության ազգային համալսարանիքաղաքաշինության ամբիոնի դասախոս
- 2019-առ այսօր` ՖԱԼԴԻ ՍՊԸ տնօրեն
- 2016-առ այսօր` ԽՈՐԱՆ ՍՊԸ համահիմնադիր և տնօրեն
- 2012-2016 ԽՈՐԱՆ ՍՊԸ ճարտարապետ
- 2010-2012 ՀՀ ԳԱԱ Փորձաքննությունների ազգային բյուրոյի շինարարատեխնիկական բաժնի փորձագետ
- 2010 ՀՀ ԳԱԱ Փորձաքննությունների ազգային բյուրոյի տեղեկատվական բաժնի գլխավոր մասնագետ
- 2009-2010 ՀԱՅՆԱԽԱԳԻԾ ԲԲԸ, Լևոն Քրիստաֆորյանի արվեստանոցի ճարտարապետ
- 2009-2011 Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի /ԵՃՇՊՀ/ ճարտարապետության ֆակուլտետի մագիստրատուրա
- 2005-2009 Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի /ԵՃՇՊՀ/ ճարտարապետության ֆակուլտետի բակալավրատուրա
Հիմնական նախագծերը և հրատարակումները
- 2016-2019 Տաթևի վանական համալիրի թանգարանային մասնաշենքի վերականգնման ճարտարապետ, նախագծի համահեղինակ, հեղինակային հսկիչ
- 2013-2016 Տաթևի վանական համալիրի հուշարձանների վերականգնման նախագծերի մշակում: Թվով 18 վերականգնման նախագիծ, 4-ը իրականացված: Ճարտարապետ, նախագծերի համահեղինակ
- 2011 Գիտական հոդված. «Կայուն ճարտարապետության գաղափարը և նոր քաղաքային գերիշխողությունը», ԵՃՇՊՀ Տեղեկագիր
- 2010 «Շնող գյուղի Բովերի եկեղեցու տեղափոխման և վերականգնման նախագծային առաջարկ», հեղինակային խմբի կազմում
- 2010 Գիտական հոդված. «Կառույցների փորձագիտական հետազոտությունների ընթացքում օգտագործվող հատուկ /ոչ դատական/ մեթոդների կիրառման առանձնահատկությունները»,ԵՃՇՊՀ Տեղեկագիր
- 2009 Գիտական զեկույց` «Բյուրականի շրջանում զբոսաշրջության զարգացման հեռանկարները», ԵՃՇՊՀ Տեղեկագիր
Պարգևներ, անդամություն մասնագիտական կազմակերպություններում
- 2011 Դիպլոմ 1-ին աստճանի՝ «Բյուրականում զբոսաշրջային համալիրի կազմակերպման նախագիծ» ճարտարապետական բարձրագույն դպրոցների դիպլոմային նախագծերի միջազգային մրցույթ-ստուգատես, Երևան
- 2010 Դիպլոմ 2-րդ աստիճանի՝ Հայ-Ֆրանսիական համատեղ ուսանողական նախագիծ, XI Միջազգային ուսանողական Workshop, Կլերմոն Ֆերան-Երևան
- 2009 Միջազգային սեմինարի մասնակցի դիպլոմ կազմակերպիչներ՝ ՅՈՒՆԵՍԿՈ-ի Հայաստանի Ազգային Հանձնաժողով, Հայաստանի Ճարտարապետների Միություն
- 2009 Դիպլոմ 3-րդ աստիճանի՝ «Բյուրականում զբոսաշրջային համալիրի կազմակերպման նախագիծ», ճարտարապետական և Գեղարվեստի բարձրագույն դպրոցների դիպլոմային նախագծերի XVIII մրցույթ, Դոնբասի ճարտարապետության և շինարարության Ազգային Ակադեմիա
- 2009 Դիպլոմ 2-րդ աստիճանի՝ «Բյուրականում զբոսաշրջային համալիրի կազմակերպման նախագիծ», ճարտարապետական բարձրագույն դպրոցների դիպլոմային նախագծերի միջազգային մրցույթ-ստուգատես, Սարատով