"Ներբեռնում..."

Անձնակազմ

Չիլինգարյան Նունե

Ճարտարապետության թեկնածու
Պրոֆեսոր

Չիլինգարյան Նունե
Աշխատանքային փորձ
  • 2016-առ այսօր ՖՐՈՆՏՈՆ ՍՊԸ հիմնադիր
  • 2015-առ այսօր Լիոնի Բարձրագույն Ազգային Ճարտարապետական դպրոցի պրոֆեսոր, Ֆրանսիա
  • 2011-2012, 2014 Գիտական ստաժավորում և դասավանդում Լիոնի Բարձրագույն Ազգային Ճարտարապետական դպրոցում, Ֆրանսիա
  • 2008-2011 Հայաստանի Ճարտարապետության և Շինարարության ազգային համալսարանի գիտամանկավարժական համագործակցության բաժնի ղեկավար
  • 2005-2008 Հայաստանի Ճարտարապետության և Շինարարության ազգային համալսարանի ճարտարապետության դեպարտամենտի դեկանի տեղակալ
  • 1999-2016 ԽՈՐԱՆ ՍՊԸ հիմնադիր
  • 1997 Գիտական ստաժավորում Պարի Վալ դե Մարն համալսարանի քաղաքաշինության ինստիտուտում, Ֆրանսիա
  • 1994 Գիտական ստաժավորում Մարսելի Բարձրագույն Ազգային Ճարտարապետական Դպրոցում, Ֆրանսիա
  • 1991-2015 Հայաստանի Ճարտարապետության և Շինարարության ազգային համալսարանի քաղաքաշինության ամբիոնի պրոֆեսոր /քաղաքաշինական նախագիծ, ճարտարապետական նախագիծ, ճարտարապետության և քաղաքաշինության պատմություն
  • 1987-1990 Հայաստանի գիտությունների Ակադեմիայի Արվեստի ինստիտուտի ասպիրանտ
  • 1983-1987 ՀԱՅՊԵՏՆԱԽԱԳԻԾ ինստիտուտի քաղաքաշինության և շրջանային հատակագծման արվեստանոցի ճարտարապետ
  • 1983 Ճարտարապետի դիպլոմ, Երևանի պոլիտեխնիկական Համալսարան
Հիմնական նախագծերը և հրատարակումները
  • 2016-2019 Տաթևի վանական համալիրի թանգարանային մասնաշենքի վերականգնման աշխատանքների ծրագրի ղեկավարում
  • 2016 “Անի մշակութային լանդշաֆտ” փաթեթի փարձաքննություն, ՅՈՒՆԵՍԿՈ-ի Համաշխարհային Ժառանգության Ցուցակում ընդգրկելու նոմինացիա
  • 2014 Սոչիում “Արմենիա” հյուրանոցի մրցութային նախագիծ, Ռուսաստան
  • 2013-2016 Տաթևի վանական համալիրի հուշարձանների վերականգնման նախագծերի մշակում (թվով 18 վերականգնման նախագիծ, 4-ը իրականացված): Նախագծերի հեղինակ
  • 2005 Բնակելի տան վերականգնում և ընդլայնում Ծաղկաձորում (19-րդ դարի պատմական հուշարձան)
  • 1999 “Երևան” հյուրանոցի վերանորոգում /1928թ ճարտարապետական հուշարձան
  • 1986 ՀԽՍՀ շրջանային տարաբնակեցման նախագիծ
  • 1985 Պատմական Ծաղկաձորի ռեգեներացիայի նախագիծ (Ներկայացված է միջազգային Բիենալեին, Սոֆիա)
  • 20-րդ դարի ժառանգության վերակառուցման և ռեաբիլիտացիային, ինչպես նաև Հայաստանի և Ֆրանսիայի պատմական բնակավայրերին նվիրված 30 հոդվածների , միջազգային կենֆերանսների 10 հրատարակված զեկուցումների հեղինակ
Պարգևներ, անդամություն մասնագիտական կազմակերպություններում
  • 2015-2017 Հայաստանի Ճարտարապետների Միության վարչության անդամ
  • 2013-2015 Ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառում Հայաստանի պետական մրցանակի կոմիտեյի անդամ
  • 2012-2015 ԻԿՕՄՕՍ-ի “20-րդ դարի ժառանգություն” միջազգային գիտական Կոմիտեյի նախագահի տեղակալ
  • 2010 Հայաստանի Ճարտարապետության և Շինարարության Ագային Համալսարանի արծաթե մեդալ` միջազգային գիտական համագործակցության մեջ ներդրման համար
  • 2005-առ այսօր ԻԿՕՄՕՍ-ի “20-րդ դարի ժառանգություն” միջազգային գիտական Կոմիտեյի անդամ
  • 2004 Ֆրանսիայի կառավարության Ակադեմիական Արմավենու շքանշան` Ֆրանսիական մշակույթին հատուցած ծառայության համար
  • 2000 - առ այսօր ԻԿՕՄՈՍ/Հայաստան-ի անդամ
  • 1997 Ճարտարապետության թեկնածու, Դիպլոմ N 00571, Հայաստանի Ճարտարապետության և Շինարարության Ագային Համալսարան
  • 1996 - առ այսօր Հայաստանի Ճարտարապետների Միության անդամ
  • 1994 Ճարտարապետության Խորացված Ուսումնասիրության Դիպլոմ /СЕАА/, Մարսել, Ֆրանսիա