Անձնակազմ
Գրիգորյան Արտյոմ
ՀՀ վաստակավոր ճարտարապետ
Պրոֆեսոր
Աշխատանքային փորձ
- 2016 առ այսօր` ՖՐՈՆՏՈՆ ՍՊԸ հիմնադիր և տնօրեն
- 2000-2008 Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության ծառայության պետ
- 1999-2016 ԽՈՐԱՆ ՍՊԸ հիմնադիր
- 1996-2000 Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության Երևանի պատմամշակութային միջավայրի պահպանության ծառայության պետ
- 1987-1991 Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանման և ուսումնասիրության կենտրոնի տնօրեն
- 1970-առ այսօր ` Հայաստանի ճարտարապետության և շինարարության ագային համալսարանի տեսության, պատմության և հուշարձանների վերականգնման ամբիոնի պրոֆեսոր
- 1971-1974 Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետության ամբիոնի ասպիրանտ
- 1969-1970 Գիտական ստաժավորում Մոսկվայի ճարտարապետական ինստիտուտում
- 1969 Ճարտարապետի դիպլոմ, Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ
Հիմնական նախագծերը և հրատարակումները
- 2016-2019 Տաթևի վանական համալիրի թանգարանային մասնաշենքի վերականգնման աշխատանքների ծրագրի ղեկավարում
- 2013-2016 Տաթևի վանական համալիրի հուշարձանների վերականգնման նախագծերի մշակում (թվով 18 վերականգնման նախագիծ, 4-ը իրականացված): Գլխավոր ճարտարապետ –կորդինատոր, նախագծերի հեղինակ
- 2005 Բնակելի տան վերականգնում և ընդլայնում Ծաղկաձորում (19-րդ դարի պատմական հուշարձան)
- 2004 “Գնիշիկաձոր մշակութային լանդշաֆտ” փաթեթի մշակում: ՅՈՒՆԵՍԿՈ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկվելու նոմինացիա (ընդգրկված է Համաշխարհային ժառանգության նախնական ցուցակում)
- 2003 “Ճարտարապետական հուշարձանների վերականգնում” դասագրքի համահեղինակ (Հայաստանի Ճարտարապետության և Շինարարության Ազգային Համալսարան)
- 1999 “Էջմիածնի Մայր Տաճարը և եկեղեցիները, Զվարթնոց հնագիտական հուշարձանը” փաթեթի մշակում (Ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՈ-ի Համաշխարհային Ժառանգության Ցուցակի մեջ)
- 1991 Արթիկի Սուրբ Գևորգ և Սուրբ Աստվածածին եկեղեցիների տարածքների վերակառուցում
- 1989 Երևան քաղաքի պատմամշակութային հիմնավորման նախագիծ
- 1985 Պատմական Ծաղկաձորի ռեգեներացիայի նախագիծ (Ներկայացված է միջազգային Բիենալեին, Սոֆիա)
- 1985 Գորիս քաղաքի պատմամշակութային հիմնավորման և հուշարձանների պահպանության նախագիծ, ներկայացված է Ճարտարապետության Միջազգային Բիենալեին, Սոֆիա
- 1984 Հայաստանում կայուն զարգացման և զբոսաշրջության զարգացման նախագիծ
- 1982-1984 Արթիկի, Թալինի, Ծադկաձորի և Գորիսի մշակութային ժառանգության գնահատման և պահպանման նախագիծ
- 1982 Պատմական Հառիճի վերակառուցման նախագիծ (ՍՍՀՄ Լավագույն նախագիծ)
- 1979 Էջմիածնի և Ծաղկաձորի մշակութային ժառանգության ռեգեներացիայի նախագիծ (ՍՍՀՄ Քաղաքաշինության նախարարության Երկրորդ մրցանակ)
- 1976 Էջմիածնի մշակութային ժառանգության գնահատում և պահպանության նախագիծ
- 1972 Էրեբունի հնագիտական հուշարձանի պահպանության նախագիծ
- 1971 Էջմիածնում զբոսաշրջության զարգացման նախագիծ
- 1970 Էջմիածնի պատմական կենտրոնի վերակառուցման և բարեկարգման նախագիծ
- Հայաստանի պատմամշակութային ժառանգության վերաբերյալ 38 հոդվածների և միջազգային գիտաժողովների 40 հրատարակված զեկույցներ հեղինակ
Պարգևներ, անդամություն մասնագիտական կազմակերպություններում
- 2007 ՀՀ Մշակույթի և երիտասարդության հարցերով նախարարության ոսկե մեդալ հայկական պատմական ժառանգության պահպանության մեջ նշանակալի ավանդի համար
- 2001-2005 ԻԿՈՄՈՍ/Հայաստանի գործադիր տնօրեն, պատմական բնակավայրերի պահպանությանբաժանմունքի ղեկավար
- 1999-առ այսօր ԻԿՈՄՈՍ/Հայաստանի անդամ
- 1999-2001 ՀՀ Քաղաքաշինության Նախարարության Լիցենզավորման Հանձնաժողովի անդամ
- 1998-2001 ՀՀ Քաղաքաշինության նախարարության Քաղաքաշինական խորհրդի անդամ
- 1997-2001 Երևանի քաղաքապետարանի Քաղաքաշինական խորհրդի անդամ
- 1996-առ այսօր Մշակույթի նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների գիտամեթոդական խորհրդի անդամ
- 1992-1999 Հայաստանի Ճարտարապետության և Շինարարության Ազգային Համալսարանի գիտական խորհրդի անդամ
- 1987-1993 և 1999-2003 Հայաստանանի ճարտարապետների միության վարչության անդամ
- 1974-առ այսօր՝ Հայաստանի ճարտարապետների Միության անդամ